Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Քաղաքականության մեջ սուտը դառնում է անխուսափելի բաղադրիչ

Քաղաքականության մեջ սուտը դառնում է անխուսափելի բաղադրիչ
09.09.2025 | 17:15

Սուտը, ինչպես աշխարհում ամեն ինչ, ունի իր «տեսականին»։ Քաղաքականության մեջ այն դառնում է անխուսափելի բաղադրիչ՝ նախատեսված ժողովրդի լայն զանգվածներին «կերակրելու» համար։ Սուտը պետք է գոնե նվազագույն թարմություն ունենա և որոշակի «համային հատկանիշներ», որպեսզի հասարակությունը կարողանա այն կուլ տալ՝ առանց փսխելու։

Սակայն այս իշխանության ներկայացուցիչները և նրանց գրպանի քաղաքական տարրերը նույնիսկ այդ նվազագույն ջանքը չեն գործադրում։ Նրանք մարդկանց ուղեղները լցնում են անտանելի հոտած «ապրանքով»։

Նրանք ստում են ամեն ինչում՝ առանց նրբագեղության, առանց տրամաբանության, առանց գոնե ձևական հավաստիության։ Նրանցից յուրաքանչյուրի հայտնվելը լրատվամիջոցներում նշանակում է կեղծիքի և ստերի նոր տեղատարափ։

Դա անում են մութ անգրագիտությա՞մբ, թե՞ ծրագրավորված այլ դրդապատճառներով՝ այսօր արդեն էական չէ։ Կարևորը մեկ բան է՝ հասարակությունը ստիպված է ամեն օր շնչել այդ ստերի փտած հոտը։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3728

Մեկնաբանություններ